LifeNews լրատվամիջոցն իր լրագրողների հարցով դիմել է ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը

09:30 • 21.05.14

Ռուսաստանյան LifeNews լրատվամիջոցի ղեկավարությունն ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը դիմում է ուղարկել, որում արձագանքել է Ջեն Փսակիի հայտարարությանը՝ Ուկրաինայում ձերբակալված իր լրագրողների հարցով:

 

Russia Today-ը հայտնում է, որ ավելի վաղ կառույցի ներկայացուցիչ Ջեն Փսակին ասել էր, թե ԱՄՆ-ն վստահում է ուկրաինացի ուժայինների խոսքին՝ այն մասին, որ LifeNews-ի ձերբակալված լրագրողները զենք են տեղափոխելիս եղել և անհրաժեշտ են համարում պարզել, թե ինչ մասնագիտություն են ներկայացնում նրանք:

 

Ռուսական կողմը պնդում է, որ տեղի է ունեցել լրագրողների առևանգում, իսկ հակառակն ուկրաինական կողմը դեռ չի ապացուցել:

LifeNews-ը պատկանում է մեդիամագնատ Արամ Գաբրելյանովին: