ԱՄՆ-ի ևս մի նահանգ չեղարկել է միասեռ ամուսնությունների արգելքը

09:17 • 21.05.14

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի դաշնային դատարանը չեղարկել է միասեռ ամուսնությունների գրանցման արգելքը՝ այն հայտարարելով հակասահմանադրական։

 

Ինչպես նշում է Газета-ն, հետաքրքրական է, որ նույնպիսի որոշում 2 օր առաջ ընդունվել է նաև Օրեգոն նահանգում։ Արդյունքում արդեն շուրջ 20 նահանգում միասեռ զույգերը կարող են ազատ գրանցել իրենց ամուսնությունները։

 

Հաշվի առնելով, որ Փենսիլվանիայում միասեռ ամուսնությունների օրինականացմանը դեմ անձինք կարող են բողոքարկել դաշնային դատարանի վճիռը, բազմաթիվ զույգեր շտապել են գրանցել իրենց ամուսնություններն արգելքի չեղարկումից անմիջապես հետո։