Արքայազն Չարլզը Պուտինին Հիտլերի հետ է համեմատել
Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր զրույցում Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ The Daily mail-ի հղումով:
Հենց այդպես է Չարլզը մեկնաբանել Ռուսաստանի՝ Ղրիմն իրեն միացնելու քաղաքականությունը:
«Եվ այժմ Պուտինը անում է նույնը, ինչ Հիտլերը»,- հայտարարել է արքայազնը Հոլոքոստի ընթացքում հարազատներին կորցրած Մերիեն Ֆերգյուսոնի հետ զրույցի ընթացքում: Նա արքայազնին ցույց է տվել կանադական ներգաղթի թանգարանը:
Ավելի ուշ Ֆերգյուսոնը հաստատել է Չարլզի խոսքերը, սակայն նշել է, որ Ռուսաստանի համար նա ոչինչ չի ասել:
«Նա հարցրեց, թե ես երբ եմ եկել Կանադա: Ես ասացի՝ 1939թ.-ին: Նա ասաց, որ Պուտինն այժմ անում է որոշ բաներ, որոնք նախկինում արել է Հիտլերը: Ես համաձայնեցի արքայազնի հետ: Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչպես է նա երկրներ գրավում՝ այնպես, ինչպես դա արել էր Հիտլերը»,- պարզաբանել է Ֆերգյուսոնը:
Էքսկուրսավար կնոջ խոսքով՝ ինքը զարմացել է Չարլզի խոսքերից և դրանք «անկեղծ և սրտից բխող» է որակել:
Չարլզի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել արքայազնի մասնավոր զրույցը:
Ի դեպ՝ հունիսի 6-ին նախատեսված է արքայազնի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:










