Ուկրաինան Russia Today-ի լրագրողներին արգելել է լուսաբանել նախագահի ընտրությունները

10:52 • 21.05.14

Ուկրաինան ռուսաստանյան Russia Today լրատվամիջոցի արաբալեզու մասնաճյուղի նկարահանող խմբին արգելել է մուտք գործել Կիև, հայտնում է RT-ն:

 

Խումբը պատրաստվում էր լուսաբանել մայիսի 25-ին կայանալիք նախագահի ընտրություններն այդ երկրում: Նկարահանող խումբը Կիևից հետ է ուղարկվել Մոսկվա:

 

RT-ի լրագրողներն ասել են, որ Բորիսպոլի օդանավակայանում իրենց առանձին-առանձին հարցաքննել են: Նրանց հարցրել են նաև, թե ինչ անձնական կարծիք ունեն Ղրիմի հարցով:

 

Լրագրողների մուտքը մերժվել է այն հիմունքով, որ նրանք չեն կարողացել հավուր պատշաճի բացատրել իրենց այցի նպատակը: Լրագրողները հավատարմագրված են եղել Ուկրաինայի ԿԸՀ-ի կողմից:

 

Կիրակի օրը մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոցի՝ LifeNews-ի լրագրողները ձերբակալվել էին Արևելյան Ուկրաինայում՝ զենք տեղափոխելու մեղադրանքով: