Ղրիմի բնակչության կեսից ավելին ռուսական անձնագիր է ստացել
Մարտի կեսից Ռուսաստանին միացած Ղրիմի բնակչության կեսից ավելին այդ երկրի անձնագիր է ստացել, հայտնում է Interfax-ը:
Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտարարել է, որ իրենք հաղթահարել են 50 տոկոսի շեմը՝ նշված թվի կտրվածքով:
Անձնագիր ստանալու հայտ է ներկայացրել թերակղզու 900 հազար բնակիչ: Դաշնային միգրացիոն ծառայությունում անձնագրեր են ձևակերպել 750 հազար քաղաքացու համար:










