ԱՄՆ-ն ընդլայնել է «Մագնիտսկու ցուցակը». ներառվել է նաև ադրբեջանցի

10:07 • 21.05.14

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու գործով» պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ևս 12 քաղաքացու նկատմամբ, որոնց մեղավոր են համարում մարդու իրավունքների խախտումների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ցանկում են հայտնվել Իգոր Ալիսովը, Ալեքսանդրա Գաուսը, Վյաչեսլավ Խլեբնիկովը, Դմիտրի Կլյուևը, Դմիտրի Կրատովը, Անդրեյ Կրեչետովը, Լարիսա Լիտվինովան, Վիկտոր Մարկելովը, Վլադլեն Ստեպանովը, Ումար Շուգաիպովը, Ֆիկրետ Տագիեևը և Մուսա Վախաևը:

 

Haqqin.az-ը նշում է, որ Ֆիկրետ Տագիևը՝ «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանի ղեկավարը, ադրբեջանցի է։

 

ԱՄՆ-ում ընդունվել էր այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» (կամ «Մագնիտսկու ցուցակ»), որը նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման համար:

Դրան ի պատասխան Պետդուման ընդունել էր «Դիմա Յակովլևի ցուցակը», որն արգելում է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրել։