Ferrari-ի նախկին դիզայները լյուքս դասի գնացք կստեղծի Ճապոնիայի համար

18:17 • 22.06.14

JR East ճապոնական երկաթգծային ընկերությունը 2017-ին լյուքս դասի նոր գնացք կստեղծի:


Ինչպես գրում է Rbc.ru-ն` «անիվների վրա պենտհաուսի» դիզայնը մշակելու համար ընկերությունը աշխատանքի է հրավիրել Քեն Օկույամային, որը ժամանակին աշխատել է Enzo Ferrari և Ferrari P4/5 մոդելների դիզայնի վրա:


JR East ընկերության ապագա Cruise Train գնացքը նախատեսվում է 34 ուղևորի համար: Այն կազմված կլինի 10 վագոնից, որոնք իրենցից կներկայացնեն ռեստորան, հանգստյան սրահ, երկու հիմնական վագոններ` համայնապատկերային տեսարաններով: Վագոններից ամենաշքեղը կներկայանա դելյուքս վագոնի տեսքով:


Վագոններից մեկը երկհարկանի կլինի` երկու մահճակալով և ճապոնական տատամիով: Սենյակներից յուրաքանչյուրը նախատեսված կլինի երկու անձի համար: Գնացքի ստեղծման համար JR East ընկերությունը նախատեսել է 50 մլն դոլար:


 

Ferrari-ի նախկին դիզայները լյուքս դասի գնացք կստեղծի Ճապոնիայի համար