ՆԱՍԱ-ն մտադիր է պարզել`արդյո՞ք կյանք կա այլ մոլորակների վրա

19:47 • 22.06.14

ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է աշխարհում ամենահզոր տիեզերական աստղադիտակը կառուցելու մտադրության մասին:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Independent-ին հղումով, ATLAST (Advanced Technology Large-Aperture Space Telescope) աստղադիտակի օգնությամբ գիտնականները կկարողանան ուսումնասիրել Երկրից 30 լուսային տարի հեռավորությամբ գտնվող մոլորակների և արեգակնային համակարգերի մթնոլորտը:


ATLAST-ը կզինվի 15 մետր տրամագծով հիմնական հայելիով, որը ամենամեծն է մարդկության երբևէ ստեղծած հայելիներից: Գիտնականները հույս ունեն տեղեկություններ ստանալ ոչ երկրային կյանքի հարավոր գոյության և տիեզերքի` նախկինում անհայտ հատվածների մասին:


Մեծ չափսերը հաշվի առնելով` ոչ մի հրթիռ ունակ չի լինի այն տիեզերք հասցնել: Այդ իսկ պատճառով «Օրիոն» տիեզերանավի շինարարների թիմին կուղարկեն տիեզերք, որտեղ նրանք կհավաքեն սարքավորումը` գտնվելով Երկրի մակերեսից 1.5 մլն կմ բարձրության վրա:


Թագավորական աստղագիտական համայքնի նախագահ Մարտին Բարսթոուի խոսքով` գիտնականները հույս ունեն ավելի քան 60 նոր մոլորակ բացահայտել: Նախատեսվում է աստղադիտակը գործարկել 2030-ին:

 

 

ՆԱՍԱ-ն մտադիր է պարզել`արդյո՞ք կյանք կա այլ մոլորակների վրա