Բրիտանիայում ցանկանում են պայքարել երեխաների գիրության դեմ շաքարի համար հարկի միջոցով

16:03 • 22.06.14

Մեծ Բրիտանիայի կառավարություն է դիմել «Գործողություն՝ ընդդեմ շաքարի» նախաձեռնությունը՝ խնդրելով հարկ սահմանել շաքարի համար՝ երեխաների գիրության դեմ պայքարի նպատակով: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:


Կառավարությանն առաջարկվել է նախագիծ՝ բաղկացած երեխաների շրջանում առողջ սննդի պրոպագանդայի, ֆասթֆուդի և մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքների դեմ պայքարին առնչվող յոթ կետերից:


Խումբն առաջարկել է, մասնավորապես, արգելել երեխաների համար վնասակար արտադրանք արտադրող ընկերություններին՝ դառնալ սպորտային միջոցառումների հովանավոր:


Հաղորդվում է, որ Բրիտանիայում երեխաների 20 տոկոսը տառապում է գիրությունից:

Բրիտանիայում ցանկանում են պայքարել երեխաների գիրության դեմ շաքարի համար հարկի միջոցով