Facebook-ը տարիներ առաջ փորձել է գնել Twitter-ը 500 մլն դոլարով
Twitter-ի միկրոբլոգինգի համակարգի հիմնադիր Բիզ Սթոնը Sky News-ին հայտնել է, որ «տարիներ առաջ» մերժել է 500 միլիոն դոլարի առաջարկը Facebook սոցիալական ցանցի կողմից: Դա խելացի քայլ կարելի է համարել՝ հաշվի առնելով, որ Twitter-ն այժմ գնահատվում է 23 միլիարդ դոլար, գրում է The independent-ը:
Սթոնը պատմել է, որ ինքը և համահիմնադիր Էվան Ուիլյամսն ի սկզբանե չեն ցանկացել վաճառել ընկերությունը, և որոշել են 500 միլիոն դոլար գումար սահմանել, որպեսզի «ոչ ոք դրան չհամաձայներ»:
Այնուամենայնիվ, զարմանալիորեն, Մարկ Ցուկերբերգը զգացել է, որ ընկերությունն արժե այդ գումարը և առաջարկ է արել:
Twitter-ի հիմնադիրները մերժել են առաջարկը՝ ասելով, որ մտածում էին՝ նրանք «դեռ նոր են սկսում»: Սթոնը նաև հավելել է, որ նա այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Facebook-ի սեփականատիրոջ հետ:










