Երևանի «Այբ» դպրոցում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառումների շարք
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր Երևանի «Այբ» դպրոցում սկսեց տարածաշրջանում առաջին «Activate Talks» միջոցառումների շարքը՝ «Yerevan Activate Talks»-ը, որը համախմբել էր հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության և կրթության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների:
«Yerevan Activate Talks»-ը պետք է ցուցադրվի ուղիղ եթերով՝ աշխարհին ի ցույց դնելու հայաստանյան փորձն այս ոլորտում: Իսկ միջոցառման արդյունքները տեղ են գտնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների իրավիճակն աշխարհում» ամենամյա զեկույցում:
Մասնագիտական ելույթներից հետո ծավալվեց քննարկում, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ-ի առաջին և նորաստեղծ ներառական պարի խումբը՝ ղեկավարությամբ պարուսույց-մանկավարժ Թենի Մաթյանի:










