Ռուսական ծագումով ֆրանսիացի մաթեմատիկոսը Breakthrough Prize մրցանակին է արժանացել

20:33 • 23.06.14

Ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի գիտնական Մաքսիմ Կոնցևիչը արժանացել է մաթեմատիկայի բնագավառում տրվող հեղինակավոր Breakthrough Prize մրցանակին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Մրացանակը սահմանվել է 2013 թվականին՝ Mail.ru Group-ի համասեփականատեր Յուրի Միլների և Facebook-ի հեղինակ Մարկ Ցուկերբերգի կողմից:


Հաղթողների անունները հայտարարվել են երկուշաբթի` Սան Ֆրանցիսկոյում: Բացի Կոնցևիչից` մրցանակի է արժանացել ևս չորս մարդ՝ բրիտանացի մաթեմատիկոսներ Սայմոն Դոնալդսոնն ու Ռիչարդ Թեյլորը, ամերիկացի Ջեյկոբ Լուրյեն և ավստրալացի Տերենս Տաոն:


Հաղթողներից յուրաքանչյուրը 3 մլն դոլար է ստացել: Համեմատության համար նշենք, որ այս գումարը Նոբելյան մրցանակից գրեթե երեք անգամ ավելի քիչ է 1.1 մլն դոլարով: Բոլոր հաղթողները հաջորդ տարվա մրցանակաբաշխության ժյուրիի անդամ կդառնան:
 

Ռուսական ծագումով ֆրանսիացի մաթեմատիկոսը Breakthrough Prize մրցանակին է արժանացել