Honda-ն և Nissan-ն ավելի քան 2 մլն մեքենա են հետ կանչում՝ անվտանգության բարձիկների պատճառով

12:58 • 23.06.14

Ճապոնական ավտոարտադրող Honda Motor Co. և Nissan Motor Co. ընկերությունները հաղորդել են ավելի քան 2 մլն մեքենա հետ կանչելու մասին՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդրով պայմանավորված։

Honda-ն հաղորդել է, որ հետ է կանչում 2.03 մլն ավտոմեքենա, իսկ Nissan-ը՝ 130 հազար։

 

Ընդհանուր առմամբ՝ ճապոնական արտադրողներն արդեն տվյալ անսարքության պատճառով 4 մլն մեքենա են հետ կանչել։


2013թ.-ի ապրիլին հետ էր կանչվել 3 մլն մեքենա. Toyota Motor-ը հետ էր կանչել 1,73 մլն, իսկ Honda-ն՝ 1,14 մլն մեքենա։
 

Honda-ն և Nissan-ն ավելի քան 2 մլն մեքենա են հետ կանչում՝ անվտանգության բարձիկների պատճառով