Ճապոնիայում մտադիր են 2020թ. Ռոբոտների օլիմպիական խաղեր անցկացնել

12:15 • 23.06.14

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ 2020թ. իր երկիրը մտադիր է Ամառային Օլիմպիական խաղերին զուգահեռ նաև Ռոբոտների օլիմպիական խաղեր անցկացնել։

 

Ինչպես նշում է kp.ru-ն, ռոբոտների արտադրությամբ զբաղվող գործարաններից մեկն այցի ժամանակ վարչապետն ասել է, որ 6 տարի անց աշխարհի լավագույն ռոբոտները կարող են հավաքվել ու իրար հետ մրցել Տոկիոյում։

 

«Մենք ցանկանում ենք ռոբոտներին դարձնել տնտեսական աճի վերաբերյալ մեր ռազմավարության հիմնական ու առանցքային շարժիչ ուժը։ Դրա համար հատուկ խորհուրդ կստեղծվի, որի նպատակը կլինի ռոբոտների հեղափոխությունն իրականություն դարձնելը»,-ասել է պաշտոնյան։

 

Ենթադրվում է, որ ստեղծվելիք խորհուրդը կնպաստի 22 մլրդ դոլար գնահատվող ճապոնական ռոբոտատեխնիկայի շրջանառության կրկնապատկմանը։
 

Ճապոնիայում մտադիր են 2020թ. Ռոբոտների օլիմպիական խաղեր անցկացնել