Ամերիկացի գիտնականները «կախարդական կղզի» են հայտնաբերել Սատուրնի արբանյակի վրա (տեսանյութ)

23:29 • 23.06.14

Գիտնականներին զարմացրել է Սատուրն մոլորակի «Տիտան» արբանյակի ծովում հայտնված և այնուհետև անհետացած անհայտ օբյեկտը:


Ինչպես գրում է РИА Новости-ն՝ The Guardian-ին հղումով, առեղծվածային օբյեկտը, որն ստացել է «կախարդական կղզի» անվանումը, հայտնվել է «ոչ մի տեղից»` Սատուրնի հսկայական արբանյակի ածխաջրածնային ծովի ռադարներից ստացված պատկերներում: Որոշ լուսանկարներ արվել են ՆԱՍԱ-ի Cassini սարքով` մի քանի օրվա տարբերությամբ: Նյու Յորքի Քորնուելի համալսարանի հետազոտող գիտնականի խոսքով՝ «կախարդական կղզին» մեկ հայտնվում է Լիգեիա ծովում, մեկ՝ անհետանում:

 

Գիտնակնները մի շարք վարկածներ են առաջարկել խորհրդավոր օբյեկտի առաջացման համար, մասնավորապես, այն կարող է իրենից սառած գազեր ներկայացնել, որոնք մակերես են բարձրացել ծովի հատակից` բազմաթիվ պղպջակների տեսքով: Ներկա պահին դեռևս օբյեկտի ի հայտ գալու մասին հստակ տեղեկության գիտնականները չեն տիրապետում:


Տիտանը Արեգակնային համակարգի ամենաարտասովոր վայրերից մեկն է, որի մակերեսը պատված է ածխաջրածնային թմբերով:

 

 

Ամերիկացի գիտնականները «կախարդական կղզի» են հայտնաբերել Սատուրնի արբանյակի վրա (տեսանյութ)