Եվրոպայում ներկայացվել է մարիխուանայով՝ աշխարհում առաջին էլեկտրոնային ծխախոտը

16:48 • 23.06.14

Նիդեռլանդներում արտադրվել է մարիխուանայով՝ աշխարհում առաջին էլեկտրոնային ծխախոտը, որն օգտագործողին հնարավորություն է տալիս գլանակի մեջ, ըստ ցանկության, նաև հեղուկ թմրանյութ կամ չորացրած բույսեր լցնել։

 

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, էլեկտրոնային ծխախոտն արտադրել է E-Njoint BV ընկերությունը, որն իր նորույթն առաքում է Եվրոպա։ Աղբյուրը նկատում է, որ այն 100%-ով օրենքի շրջանակներում է։

 

E-Njoint BV-ի ներկայացուցիչները ներկայում բանակցում են 2-րդ կողմի հետ, որպեսզի իրենց արտադրանքն օգտագործվի առողջապահության ոլորտում։
 

Եվրոպայում ներկայացվել է մարիխուանայով՝ աշխարհում առաջին էլեկտրոնային ծխախոտը