Google-ը դոմենների յուրացման ծառայություն է փորձարկում
Google ինտերնետ-հսկան փորձարկում է դոմենների յուրացման ծառայությունը, հայտնում է BBC-ն:
Ընկերությունը հայտնել է դոմենների սեփական գրանցման ծառայության ստեղծման ծրագրերի մասին:
Այժմ փորձարկվում է ծառայություն, որը թույլ կտա օգտատերերին «փնտրել, գտնել, գնել և փոխանցել» դոմենների անվանումներ իրենց բիզնեսի համար:
Աղբյուրը նշում է, որ աճում է այն ընկերությունների թիվը, որոնք ցանկանում են ամրապնդել իրենց ներկայությունն ինտերնետում, ինչը մեծացնում է դոմենային անվանումների պահանջարկը:










