iPhone 6-ի արտադրությունը կսկսվի հաջորդ ամիս

08:42 • 24.06.14

Apple ընկերության մատակարարները iPhone 6-ի սերիական արտադրությունը Չինաստանում կսկսեն հաջորդ ամիս, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, որն էլ վկայակոչում է իր աղբյուրին:


Սմարթֆոնների արտադրությամբ կզբաղվի երկու ընկերություն՝ Hon Hai Precision Industry-ն և Pegatron-ը: Առաջին ընկերությունը կարտադրի սարքերի 70 տոկոսը, երկրորդը՝ 30 տոկոսը:


Նոր iPhone-ը, որոշ տեղեկություններով, կներկայացվի երկու չափով՝ էկրանի 4,7 և 5,4 դյույմ անկյունագծով: Apple-ի վեցերորդ սերնդի սմարթֆոնների նեկրայացումը սպասվում է երեք ամսից:
 

iPhone 6-ի արտադրությունը կսկսվի հաջորդ ամիս