Մարսագնաց Curiosity-ն «սելֆի» է արել՝ «կարմիր» մոլորակի վրա գտնվելու մեկամյակի կապակցությամբ (լուսանկարներ)
Մարսագնաց Curiosity-ն հունիսի 24-ին նշում է «կարմիր» մոլորակի վրա գտնվելու իր մեկ տարին՝ մարսիական 1 տարին հավասար է երկրային 687 օրվան։
Մարսի վրա գտնվելու մարսիական 1 տարվա կապակցությամբ Curiosity-ն «սելֆի»է արել (ինքնալուսանկար) մոլորակի ամայի բնանկարների ֆոնին, գրում է newsru.com-ը։
Հավանաբար, 10-20 տարի անց նման լուսանկարներով կարող են հպարտանալ սոցկայքերում գրանցված Մարսի առաջին բնակիչները։ Ինչևէ, դա կախված է ռոբոտ-հետազոտողի հաջողություններից, ինչպես նաև ֆինանսավորումից, որն ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հատկացնի ՆԱՍԱ-ին։
Curiosity-ի հիմնական առաքելությունը եղել է տեղեկություններ հավաքելն այն մասին, թե արդյոք Մարսի վրա երբևէ եղել են կենսական գոյատևման պայմաններ։













