Իտալական ոսկերչական ընկերությունը ոսկե «պուտինաֆոն» է ստեղծել (լուսանկարներ)

16:29 • 24.06.14

Իտալական Caviar ոսկերչական ընկերությունը թողարկել է iPhone սմարթֆոնների սահմանափակ շարք։ Հեռախոսների հետևի պատյանը պատված է 18 կարատ ոսկով, իսկ վրան փորագրված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը և Ռուսաստանի հիմնից հատված, գրում է Обозреватель-ը։

 

Ընկերությունից նշում են, որ նման սմարթֆոնների պահանջարկը կա, գնորդները պատրաստ են նույնիսկ հերթ կանգնել այն ձեռք բերելու համար։ Պոտենցիալ գնորդների թվում են իշխանության հայրենասեր վերնախավը և ընկերությունների գլխավոր մենեջերները։

 

Մեկ հեռախոսի արժեքը կկազմի 147.000 ռուբլի (մոտ 4.300 դոլար)։ «Պուտինաֆոնների», ինչպես այն անվանում են հենց ընկերությունում, շարքի թողարկումը կարելի է գնահատել որպես Ռուսաստանի հետ իտալական ոսկերիչների համերաշխության և Պուտինի հեղինակության ճանաչման նշան, գրում է աղբյուրը։

Caviar-Supremo-Putin-2

Caviar-Supremo-Putin-1

Caviar-Supremo-Putin-4

Caviar-Supremo-Putin-3

Итальянские ювелиры презентовали золотой
 

Իտալական ոսկերչական ընկերությունը ոսկե «պուտինաֆոն» է ստեղծել (լուսանկարներ)