«Սելֆիի» փոխարեն սեփական 3D մինի կրկնօրինակը. նոր տեխնոառաջարկ Բրիտանիայում

12:56 • 24.06.14

«Սելֆի՞» (ինքնալուսանկար). դա արդեն անցյալ է, գրում է Forbes-ը` ներկայացնելով  նոր առաջարկ՝ «շեյփի» (shapie):

 

Artec Group-ի Shapify.me ծառայությունն առաջարկում է ստեղծել սեփական 3D մանրակերտները՝ համապատասխան 3D տպիչ սարքերով՝ iPhone-ով ինքնալուսանկար անելու փոխարեն:

 

Ծառայությունը թույլ է տալիս ամբողջական «մինի ես» ստեղծել: Այն արդեն հաջողություն է վայելում Մեծ Բրիտանիայում: Այնտեղ ASDA-ի վաճառասրահներում գործող ծառայությունը հաճախորդին սքանավորում է 12 վայրկյանում: Իսկ մարդկանց 3D մոդելները՝ ամենայն մանրամասներով, ստեղծվում են 3 րոպեի ընթացքում:

 

Օգոստոսի վերջին նախատեսվում է ծառայության մասսայականացում: Սեփական ես-ի մինի տարբերակի տպումը կարժենա 100 ԱՄՆ դոլար:

«Սելֆիի» փոխարեն սեփական 3D մինի կրկնօրինակը. նոր տեխնոառաջարկ Բրիտանիայում