Չինական Tianhe-2 գերհամակարգիչը կրկին աշխարհում ամենահզորն է ճանաչվել

10:17 • 24.06.14

Չինական արտադրության Tianhe-2 գերհամակարգիչը կրկին ճանաչվել է աշխարհում ամենահզորը՝առաջին տեղը զբաղեցնելով «Թոփ-500» միջազգային վարկանիշային աղյուսակում։


Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այս աղյուսակը թարմացվում է ամեն 2 տարին մեկ, դրանում նշվում են աշխարհի 500 ամենահզոր համակարգիչները։

 

Tianhe-2 -ը ստեղծվել է Չանշա քաղաքում՝ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի պաշտպանական գիտության ու տեխնիկայի համալսարանի մասնագետների կողմից։ Դրա արտադրողականությունը հասնում է 33,86 պետաֆլոպսի, ինչը նշանակում է, որ սարքը 33.86 կվադրիլիոն համակարգչային գործողություն է կատարում 1 վայրկյանի ընթացքում։

 

Աղբյուրը հավելում է, որ վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան Titan համակարգիչը, որի արտադրողականությունը 17.59 պետաֆլոպս է։ Իսկ լավագույն եռյակը եզրափակում է 17.17 պետաֆլոպս արտադրողականությամբ ամերիկյան Sequoia համակարգիչը։ 

 

Աշխարհի 10 ամենահզոր համակարգչից 6-ը գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մնացած 4-ը՝ Չինաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում ու Գերմանիայում։
 

Չինական Tianhe-2 գերհամակարգիչը կրկին աշխարհում ամենահզորն է ճանաչվել