Բրիտանացի գիտնականները ցույց են տվել, թե ինչպես պետք է կտրել տորթը (տեսանյութ)
Բրիտանական մաթեմատիկոս Ալեքս Բելլոսը ցույց է տվել, թե ինչու չարժի տորթը կտրել բոլորին հայտնի ավանդական ձևով: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Գիտնականների խոսքով՝ խնդիրն այն է, որ տորթ կտրելու «դասական» եղանակը հանգեցնում է տորթի արագ չորացմանը:
Սակայն տորթ կտրելու այլընտրանքային մաթեմատիկական մեթոդ գոյություն ունի, որը հաշվարկվել է ավելի քան հարյուր տարի առաջ, ընդ որում՝ այս դեպքում խմորեղենի համը և թարմությունը ավելի երկար է դիմանում:










