Համաշխարհային շուկայի 10 ամենաարագընթաց մեքենան՝ լուսանկարներով

23:16 • 25.06.14

Արագընթաց և գերհզոր մոդելներ արտադրելու պայքարը համաշխարհային ավտոարտադրողների շուկայում չի դադարում: Այն բանից հետո, երբ Ferrari-ի նշանանավոր F40 մոդելը հատեց 321 կմ/ժամ արագության սահմանը 1980-ականներին, արագության ռեկորդները շարունակում էին աճել միայն, և այսօրվա շքեղ հիպերքարերը մոտեցել են 482 կմ/ժամ արագության նշաձողին:


Մեքենաշինական հսկաների այս միտումը հաշվի առնելով՝   Business Insider-ը, տեղեկություններ հավաքելով տարբեր ավտոարտադրողներից և այլ աղբյուրներից, ներկայացրել է ներկայիս 10 ամենաարագ հիպերքարը: Ցանկում տեղ են գտել այն մեքենաները, որոնք ավտոարտադրողները համաշխարհային շուկ են հանել 2014-ին:

 

1. Hennessey Venom GT
Արագությունը՝ 435 կմ/ժամ
Մեքենան զինված է V8 երկտուրբո շարժիչով:

 


2. Bugatti Veyron Super Sport
Արագությունը՝ 431 կմ/ժամ
Bugatti-ի հայտնի Veyron սերիայի վերջին նորույթը՝ Super Sport հիպերքարը, զինված է քառամիջուկ 16 մխոցային տուրբո շարժիչով:

 

 

3. Koenigsegg Agera R
Արագությունը՝ 418 կմ/ժամ
Agera R մոդելը, որը շվեդական Koenigsegg ընկերության նորագույն արտադրանքն է, կարող է հասնել նաև 440 կմ/ժամ արագության:

 


4. Zenvo ST1
Արագությունը՝ 375 կմ/ժամ
Դանիական ավտոարտադրողի 1.8 մլն դոլար արժողությամբ ST1 մոդելը զինված է 7 լիտր ծավալով V8 շարժիչով:

 


5. Pagani Huayra
Արագությունը՝ 370 կմ/ժամ
1.4 մլն դոլար արժողությամբ Huayra մոդելը համալրվել է Mercedes-AMG-ի V12 տուրբո շարժիչով:

 


6. Noble M600
Արագությունը՝ 362 կմ/ժամ
Այս մոդելը սուպերքար արտադրող Noble բրիտանական բուտիկի վերջին նորույթն է, որը զինվել է V8 շարժիչով:

 


7. Lamborghini Aventador LP700-4
Արագությունը՝ 350 կմ/ժամ
Իտալական ընկերության հերթական գլուխգործոցը զինված է 6.5 լիտր ծավալով V12 շարժիչով:

 

 

8. McLaren P1
Արագությունը՝ 350 կմ/ժամ
1.15 մլն դոլար արժողությամբ P1 մոդելը McLaren-ի լեգենդար F1 սուպերքարի հոգևոր շարունակությունն է:

 

 


9. Porsche 918 Spyder
Արագությունը՝ 340 կմ/ժամ
Porsche-ի 918 հիբրիդը զինված է 887 ձիաուժ հզորություն զարգացնող V8 գերհզոր շարժիչով:

 


10. Ferrari F12 Berlinetta
Արագությունը՝ 340 կմ/ժամ

 

 

 

 


 

Համաշխարհային շուկայի 10 ամենաարագընթաց մեքենան՝ լուսանկարներով