Ճապոնիայում ներկայացվել են աշխարհում առաջին Android հեռուստահաղորդավարները (լուսանկարներ, տեսանյութ)

16:15 • 25.06.14

Ճապոնացի մասնագետները մայրաքաղաք Տոկիոյում ներկայացրել են աշխարհում առաջին Android հեռուստահաղորդավարներին, որոնք այնքան բնական տեսք ունեն, որ դրանց դժվար է տարբերել մարդուց։

 

The female android robot, named Otonaroid, looks on during a press unveiling at Miraikan in Tokyo


Ինչպես նշում է The Daily Mail-ը, գերիրական ռոբոտ-հաղորդավարներն իրենց օրինակով ապացուցում են, թե որքան է ռոբոտաշինության ոլորտը զարգացած «Ծագող արևի երկրում»։

Japanese robotic scientist Hiroshi Ishiguro (right) poses next to girl android robot named Kodomoroid (left). In a demonstration, the remote-controlled machines moved their pink lips in time to a voice-over, twitched their eyebrows, blinked and swayed their heads from side to side

 

Ռոբոտները ստացել են Կոդոմորոիդ ու Օտոնարոիդ անվանումները. դրանք այնքան վարժ են խոսում, որ տպավորություն է ստեղծվում, թե լուրերը հայտնում են սովորական հաղորդավարները։

 

Kodomoroid and the woman robot Otonaroid (right) were joined at the demonstration by the minimally designed Telenoid (left), a mannequin head with pointed arms that serves as a cuddly companion


Աղբյուրը մանրամասնում է, որ հեռակառավարվող ռոբոտներին ստեղծել է Օսակայի համալսարանի գիտական թիմը։ Դրանք կարողանում են շարժել շուրթերը, հոնքերը, գլուխը, ինչպես նաև թարթել աչքերը։

 

The robots, which have silicone skin and artificial muscles, will be on display starting Wednesday, at Miraikan museum, or the National Museum of Emerging Science and Innovation, in Tokyo. Pictured is Otonaroid (left) with Japanese robotics expert Hiroshi Ishiguro (right)


Սիլիկոնե մաշկով ու արհեստական մկաններով ռոբոտներն այսօրվանից կցուցադրվեն Տոկիոյի Զարգացող գիտությունների ու նորարարությունների ազգային թանգարանում։

 

Kodomoroid read the news without stumbling once and recited complex tongue-twisters glibly. The robots, designed with a girlish appearance, can use a variety of voices, such as a deep male voice one minute and a squeaky girly voice the next


 

Ճապոնիայում ներկայացվել են աշխարհում առաջին Android հեռուստահաղորդավարները (լուսանկարներ, տեսանյութ)