Android-ի ստեղծողը քննադատել է Apple-ին՝ տեխնոլոգիաների ուշացած ներդրման համար

09:54 • 25.06.14

Հանրահայտ Android օպերացիոն համակարգի ստեղծող Սունդար Պիչաին հեղինակավոր Bloomberg հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ մրցակից Apple ընկերության վերջերս ներկայացված iOS 8 օպերացիոն համակարգում կան բազմաթիվ հնացած տեխնոլոգիաներ։

 

Ինչպես նշում է Лента-ն, Պիչաին ասել է, որ Apple-ի ներկայացրած որոշ տեխնոլոգիաներ իրենք Android-ի շրջանակներում ներկայացրել էին դեռևս 4-5 տարի առաջ։

 

«Կարծում եմ՝ ցանկացած խելամիտ մարդ կընդունի, որ Android-ն ավելի արագ է նորարարությունները հասցնում օգտատերերին»,- նշել է նա։

 

Այսպիսով՝ Googl-ի թոփ մենեջերը պատասխանել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի այն քննադատությանը, թե Android-ը դանդաղ տեմպերով է զարգանում և որ այդ օպերացիոն համակարգի օգտատերերի մեծ մասը դեռևս օգտվում է պլատֆորմի հին տարբերակներից։
 

Android-ի ստեղծողը քննադատել է Apple-ին՝ տեխնոլոգիաների ուշացած ներդրման համար