Մեծ Բրիտանիայում համացանցն առաջ է անցել թերթերից

18:04 • 25.06.14

Մեծ Բրիտանիայում համացանցային լուրերն ավելի տարածված են, քան տպագիր պարբերականները, հաղորդում է The Guardian-ը՝ Ofcom-ի հետազոտությանը հղումով։

 

Համաձայն հետազոտության արդյունքների՝ բրիտանացիների 41%-ը տեղեկություն է ստանում առցանց աղբյուրներից, իսկ թերթերից օգտվում է հարցվածների 40%-ը։

 

Անցյալ տարվա համեմատությամբ թվային տեխնոլոգիաների սիրահարների թիվն էապես աճել է. 2013թ.-ին ինտերնետային լուրերը նախընտրել էր հարցվածների 32%-ը։

 

Լրատվության հիմնական աղբյուրը բրիտանացիների համար շարունակում է մնալ հեռուստատեսությունը։

 

Մեծահասակների 70%-ն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկանում է հեռուստատեսությունից։

 

Մեծ Բրիտանիայում համացանցն առաջ է անցել թերթերից