Ferrari-ն ստեղծում է 175.000 եվրո արժողությամբ բյուջետային սպորտքար

14:52 • 25.06.14

Իտալական հեղինակավոր Ferrari ընկերությունն աշխատում է բյուջետային սպորտքարի ստեղծման վրա, որը վաճառքում կհայտնվի 2017թ. ոչ շուտ։ Ինչպես նշում է Газета-ն՝ Automobile Magazine-ին հղումով, նորույթի գինը կլինի մոտ 175.000 եվրո։

 

Նորույթի ենթադրյալ անվանումը Ferrari 456 է։ Այն կստանա 2.9 լ աշխատանքային ծավալով, 500 ձիաուժ հզորությամբ, փոխանցման մեխանիկական տուփով V6 շարժիչ։

 

Նշվում է, որ բյուջետային տարբերակից զատ իտալական բրենդը մտադիր է ևս մի քանի նոր մոդել թողարկել։ 2015թ. կսկսվի M458-T Italia և LaFerrari FXX մեքենաների արտադրությունը։ Իսկ 2016թ. կներկայացվի Ferrari FF-ի թարմացված տարբերակը. դրանից 1 տարի անց Ferrari-ն կներկայացնի California-ի 2-րդ սերնդի փոխադրամիջոցը։
 

Ferrari-ն ստեղծում է 175.000 եվրո արժողությամբ բյուջետային սպորտքար