«Աստծուն ավելի մոտ». ապակյա եկեղեցին տեղակայված է անտառի խորքում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի Էվրեկա Սփրինգս (Eureka Springs) քաղաքում գտնվող Thorncrown մատուռի այցելուներին կզարմացնեն հսկայածավալ ապակյա պատերն ու առաստաղը և շրջապատող սաղարթախիտ անտառը:
Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը՝ ապակյա մոտուռը նախագծել է թոշակի անցած ուսուցիչը, ով ցանկացել է իր ընկերներին և բոլոր այցելուներին ոգեշնչել՝ «ավելի մոտ լինելու Աստծուն»:
Դոուգ Ռիդը այնքան էլ աչքի չէր ընկել իր հոգևոր նկատառումներով, ինչպես ներկայացրել է Thorncrown-ի հոգևոր հովիվը: Վերջինս սկզբում որոշել էր կարգի բերել տարածքը տարեցների համար տուն կառուցելու համար՝ ակնկալելով իր կյանքի մնացած օրերն անցկացնել հենց այդտեղ, սակայն կառուցման ընթացքում որոշել է այն մատուռի վերածել:
Ճարտարապետության ամերիկյան ինստիտուտի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այվիի խոսքով՝ Thorncrown մատուռը 20-րդ դարի հոգևոր ճարտարապետության նշանավոր օրինակներից է:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










