Jaguar-ը գաղտնազերծել է Project 7 մոդելը (լուսանկարներ)
Հեղինակավոր Jaguar մեքենաշինական բրենդը Goodwood Festival of Speed միջոցառման նախաշեմին գաղտնազերծել է F տիպի Project 7 ռոդսթերը, որը կարտադրվի սահմանափակ քանակով։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 2015թ. սկսած ընկերությունը կարտադրի 250 նմուշ, որոնցից ամեն մեկը ձեռքով հավաքված կլինի։
Աղբյուրը մանրամասնում է, որ Project 7 անվանումը վերաբերում է լեգենդար Le Mans ավտոմրցարշավի շրջանակներում Jaguar-ի մեքենաների 7 անգամ հաղթելուն։
Նորույթը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.8 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 300 կմ/ժ է։ Մեքենան լինելու է Jaguar-ի՝ երբևէ արտադրված ամենաարագընթաց փոխադրամիջոցներից մեկը։











