Պապուա Նոր Գվինեայում հայտնաբերվել են կաթնասունների նոր տեսակներ

14:15 • 25.06.14

Պապուա Նոր Գվինեայում ավստրալական գիտարշավի մասնակիցներին հաջողվել է հայտնաբերել կաթնասունի 3 նոր տեսակ ու տեսանկարահանել դրանց։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, դրանցից մեկը նման է փոքրիկ կենգուրուի, 2-րդը՝ փորսուղի (գորշուկ), իսկ մյուս տեսակը՝ կրծողի։ Իրենց բացահայտումները գիտական հիմքով ապացուցելու համար հետազոտողները պետք է վերադառնան Պապուա Նոր Գվինեա, բռնեն այդ կենդանիներին ու ուսումնասիրեն դրանց։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետները ջունգլիներում տեղադրել են 40 տեսախցիկ, որոնք էլ ֆիքսել են մարդկությանն անհայտ այս կենդանատեսակներին։ Հետազոտողները չեն բացառում, որ այս ջունգլիներում կարող են բնակվել մեզ անհայտ հարյուրավոր կենդանիներ։
 

Պապուա Նոր Գվինեայում հայտնաբերվել են կաթնասունների նոր տեսակներ