Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը կբարձրացվի մոտ 2 կմ-ով

08:49 • 25.06.14

Հունիսի 25-ին տեղի է ունենալու Միջաջգային տիեզերակայանի ուղեծրի լայնացման գործընթացը, ինչի մասին տեղեկացնում է Газета-ն՝ Ռուսաստանի Դաշնության թռիչքների կառավարման կենտրոնի հղումով։


««Զվեզդա» մոդուլի շարժիչները կմիացվեն Մոսկվայի ժամանակով 14։41-ին՝ աշխատելով 63.9 վայրկյան։ Այս գործողությունների արդյունքում Միջազգային տիեզերակայանի ուղեծրի միջին բարձրությունը կավելանա 1.8 կմ-ով»,- նշվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։


Աղբյուրը հավելում է, որ ուղեծրի բարձրության ավելացումից հետո դրա ընդհանուր երկարությունը կկազմի 415.7 կմ։


 

Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը կբարձրացվի մոտ 2 կմ-ով