Կաթվածահար ամերիկացին դարձել է առաջին հիվանդը, ով մտքի ուժով շարժել է ձեռքը (լուսանկարներ, տեսանյութ)

12:11 • 25.06.14

ԱՄՆ-ի Օհայոյի պետական համալսարանի գիտական թիմի շնորհիվ պարանոցից ներքև կաթվածահար եղած Իեն Բուրկհարթը դարձել է առաջին հիվանդը, ով կարողացել է միայն մտքի ուժի գործածությամբ շարժել ձեռքը։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, դա տեղի է ունեցել գիտնականների՝ Բուրկհարթի ուղեղում ներդրված չիպի միջոցով, որը կարող է իրական հեղափոխություն անել կաթվածահար, ինչպես նաև մկանային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդկանց բուժման բնագավառում։
 

Thinking hard: Thanks to a chip implanted in his brain, Ian Burkhart ushered in what doctors are calling a ¿bionic age' which could revolutionise treatment for the disabled

 

«Նեյրոբրիջ» կոչվող ուշագրավ փորձարկման ժամանակ 23-ամյա երիտասարդն անընդհատ մտածել է ձեռքը շարժելու մասին, իսկ մնացածն արդեն արել է չիպը, ինչի համար պահանջվել է 1 վայրկյանից էլ քիչ ժամանակ։


Աղբյուրը հավելում է, որ 0.2 սմ երկարությամբ չիպը կարողանում է «կարդալ» հիվանդի մտքերը, ինչից հետո տեղեկությունը մալուխի միջոցով փոխանցվում է համակարգչին։ Սարքն ապակոդավորում է ստացված տեղեկությունն ու մկաններին տալիս համապատասխան հրամանը։

 

Information: The computer is connected to a sleeve of electrodes on his arm which stimulates the muscle fibres to move
 

Համակարգիչը հիվանդին կապված է նրա թևին ամրացված էլեկտրոդների միջոցով, որոնք ստիպում են մկանային մանրաթելերին շարժվել։ Փորձարկման շրջանակներում հիվանդը կարողացել է ձեռքը բռունցքի մեջ սեղմել, այնուհետև բացել այն ու գդալ վերցնել։

 

Recovery: Mr Burkhart broke his spine in 2010 after diving into the sea off the coast of North Carolina
 

Կաթվածահար ամերիկացին դարձել է առաջին հիվանդը, ով մտքի ուժով շարժել է ձեռքը (լուսանկարներ, տեսանյութ)