Քրքումը նույնքան օգտակար է առողջության համար, որքան Omega-3-ը

00:16 • 25.06.14

Դիետոլոգները կրկին ուշադրություն են դարձրել մի համեմունքի՝ քրքումի վրա, որը սննդի մեջ կիրառություն ունի շատ վաղուց: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Sydney Morning Herald-ին:


Պարզվել է, որ քրքումը հակաբորբոքային հատկություններ ունի և օգնում է այրել ճարպերը: Ըստ մասնագետների՝ քրքումը պայքարում է սրտի հիվանդությունների, ասթմայի, արթրիտի և Ալցհեյմերի հիվանդության դեմ: Բացի այդ՝ քրքումը նաև հակաօքիդանտ միջոց է, դանդաղեցնում է ծերացման գործընթացը և քրոնիկ թուլության զարգացումը:
 

Քրքումը նույնքան օգտակար է առողջության համար, որքան Omega-3-ը