Ռուսաստանի դիզայներները թարմացրել են Mercedes GL-ը (լուսանկարներ)
Ռուսական ընկերության վարպետների ջանքերի շնորհիվ Design սովորական Mercedes GL-ը «սև բյուրեղի» է վերածվել: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Սկզբում մեքենան ստացել է բյուրեղի տեսք հիշեցնող LED ցերեկային լուսարձակներ, ձևափոխված և կարբոնե ներդիրներով զարդարված առջևի թափարգելներ, հետևի թափարգելները նույնպես զարդարվել են կարբոնե ներդիրներով և «Formula 1»-ի ոճով արգելակման ազդանշանով:
Բացի այդ, մոդելը հագեցած է նոր Remus արտանետման համակարգով, 22-դյույմանոց անիվներով: Փոփոխման ենթարկված շարժիչը 290 ձիաուժ հզորություն ունի:














