Google-ը նոր հեռուստատեսային կցորդ կներկայացնի. ԶԼՄ-ներ
Google կորպորացիան չորեքշաբթի նոր հեռուստատեսային կցորդ կներկայացնի, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Շնորհանդեսը սպասվում է ոլորտի աշխատակիցների համար Google-ի կոնֆերանսին:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունն առնվազն մեկ կցորդ կներկայացնի, որը նման կլինի Amazon-ի Fire TV-ին և Apple-ի Apple TV-ին: Սարքը կաշխատի Android TV-ի ծրագրային ապահովմամբ, որը ստեղծվել է տարբեր կոնտենտների դիտման համար:
Հեռուստատեսային կցորդն օգտատերերը կարող են կառավարել Android-ի պլատֆորմով սմարթֆոնների և պլանշետների միջոցով:










