3D տեխնոլոգիայով սմարթֆոնները շուկայում կհայտնվեն արդեն այս տարի (լուսանկար, տեսանյութ)
Amazon-ը ներկայացրել է իր առաջին 3D սմարթֆոնը, Google-ը մշակում է Tango նախագիծը, իսկ Microsoft-ը ժեստերով կառավարվող հեռախոս է ստեղծում: Այս ամենից հետևում է, որ 3D տեխնոլոգիան նոր միտում է դառնում բջջային աշխարհում:
Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ 2011-ին վաճառքի է հանվել միանգամից երկու սմարթֆոն՝ 3D էկրանով, սակայն այդ մասին այսօր գրեթե չեն հիշում: Չնայած նորույթների շուրջ առաջ եկած բուռն արձագանքին՝ LG Thrill և HTC Evo 3D սմարթֆոնները վաճառքի մեծ ցուցանիշներ չգրանցեցին: Համենայն դեպս, մարդիկ այնքան էլ չգնահատեցին եռաչափ էկրանով հեռախոսները, որոնք միայն որոշ պատկերներ կարող էին եռաչափ դարձնել:
Իսկ 2014-ը պատրաստվում է դառնալ ամբողջովին նոր տեխնոլոգիական զարգացման տարի բջջային սարքավորումների աշխարհում, որը կհամալրվի իրական եռաչափ հեռախոսներով Google-ի, Amazon-ի և Microsoft-ի շնորհիվ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Microsoft-ն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգի ստեղծման ուղղությամբ, որում կկիրառեն Kinect զարգացումները, ինչը խոսում է ժեստերով կառավարման մասին:
Google-ը Android համակարգով աշխատող սմարթֆոնի նախատիպ է ստեղծել, որը կարող է շրջակա միջավայրը և այն ձևակերպել եռաչափ մոդելի տեսքով:













