General Motors-ը դադարեցրել է Chevrolet Cruze մոդելի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում

09:34 • 26.06.14

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը դադարեցրել է Chevrolet Cruze մոդելի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում, հայտնում է Интерфакс-ը։

 

Դադարեցման պատճառը որոշ ավտոմեքենաներում անվտանգության բարձիկի հետ կապված խնդիրն է։ Այժմ ընկերությունը խորհրդատվություններ է անցկացնում մատակարարների հետ՝ պարզելու համար, թե հատկապես որ ավտոմեքենաներն ունեն այդ խնդիրը։

 

Chevrolet Cruze-ն ընկերության ամենաշատ վաճառվող մոդելն է ԱՄՆ-ում։ 2013-ին վաճառվել է 248.000 ավտոմեքենա։
 

General Motors-ը դադարեցրել է Chevrolet Cruze մոդելի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում