Ford-ը գաղտնազերծել է 2015 Edge մոդելը (լուսանկարներ)

12:29 • 26.06.14

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում միաժամանակ գաղտնազերծել է միջին չափի 2015 Edge քրոսովերը, որը նախատեսված է 5 ուղևորի համար։

 

Ինչպես նշում է USA Today-ը, մեքենայի առաջին մոդելը ներկայացվել է 2006թ. ու վաճառքի հանվել աշխարհի 100-ից ավելի երկրում։ Ընկերությունը նաև մտադրություն ունի նորույթի հատուկ տարբերակը, որը կլինի ավելի մեծ ու տարողունակ, առաջարկել չինական շուկայի համար։

 

Երկրորդ սերնդի Edge-ը ստեղծվել է օրիգինալ նմուշի հիմքով, սակայն այն համալրվել է դիզելային շարժիչով ու ավելի սահուն ընթացք է ապահովում։ Նոր Edge-ի կատարելագործման վրա Ford-ը ծախսել է 700 մլն դոլար։ Մեքենան հավաքվել է կանադական գործարանում. դրա գնի վերաբերյալ որևէ բան հայտնի չէ։

 

2015 Edge-ն ԱՄՆ-ում վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա սկզբին, իսկ Եվրոպայում՝ 2015թ. վերջին։

 

Redesigned 2015 Ford Edge Titanium.

Redesigned 2015 Ford Edge Titanium.

Redesigned 2015 Ford Edge Titanium.

Redesigned 2015 Ford Edge Titanium.

Redesigned 2015 Ford Edge Titanium.

 

 


 

Ford-ը գաղտնազերծել է 2015 Edge մոդելը (լուսանկարներ)