Նոր Ford Transit-ը կունենա աշխարհում ամենամեծ անվտանգության բարձիկը (տեսանյութ)

20:11 • 26.06.14

Ford-ը TRW Automotive ընկերության հետ համատեղ անվտանգության կողային բարձիկների համակարգ է մշակել, որն, ըստ արտադրողի, աշխարհում ամենամեծն է: Ինչպես գրում է Motor.ru-ն՝ նոր սարքավորմամբ կզինվեն Transit 2015 մոդելային տարվա մարդատար ֆուրգոնները:


Նոր անվտանգության բարձիկների երկարությունը կազմում է 4.5 մետր, բարձրությունը՝ 0.9 մետր, իսկ ծավալը հավասարազոր է 120 լիտրին: Համեմատության համար նշվում է, որ Ford Fusion սեդանի անվտանգության կողային բարձիկների չափսերը համապատասխանաբար կազմում են 2.07 մետր, 0.6 մետր և 42 լիտր:


Բախման ժամանակ միանում է երկու մեծ և հզոր պոմպը, որոնք  մեկ վայրկյանում լցնում են գազով բարձիկները: Էլեկտրոնիկան վերահսկում է բարձիկների հավասարաչափ բացումը և առաձգականությունը՝ դրա ողջ երկայնքով: Բարձիկները պատված են պոլիեսթերային նյութով, որը մի քանի վայրկյան պահում է գազի ճնշումը՝ այն փքված պահելով:


Անվտանգության համակարգը կներդրվի նոր 15 ուղևորի համար նախատեսված Ford Transit-ի հիմնական սարքավորումների կազմում:

 

Նոր Ford Transit-ը կունենա աշխարհում ամենամեծ անվտանգության բարձիկը (տեսանյութ)