Google-ը ներկայացրել է նոր «խելացի» ժամացույցներ

18:05 • 26.06.14

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած ամենամյա համաժողովի շրջանակներում ներկայացրել է նոր «խելացի» ժամացույցներ, որոնք գործում են նույն պլատֆորմի հիմքով, որով աշխատում է Google Glass ֆուտուրիստիկ ակնոցը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Android Wear շարքի սմարթվոչերը ստեղծվել են LG և Samsung ընկերությունների հետ համագործակցության արդյունքում։

 

LG G Watch և Samsung Gear Live մոդելներն ունեն 1.63 դյույմ անկյունագծով էկրան, 4 Գբ ներքին հիշողություն։ Ժամացույցներից առաջինը կարժենա 229 դոլար, իսկ մյուսը՝ 200։ Նորույթները վաճառքում կհայտնվեն հուլիսի 7-ից։

 

Ի դեպ, սմարթվոչերից օգտվելու համար կարևոր նախապայման է, որպեսզի գնորդն անպայման ունենա Android 4.3 օպերացիոն համակարգով գործող սմարթֆոն։

 

«Խելացի» ժամացույցների միջոցով հնարավոր է զանգեր ընդունել, sms հաղորդագրություններ կարդալ, նշումներ անել, զարթուցիչ դնել, երաժշտություն լսել և այլն։
 

Google-ը ներկայացրել է նոր «խելացի» ժամացույցներ