Թել Ավիվում «օդային տարածքով երթևեկող» մեքենաների ֆուտուրիստական համակարգ կստեղծեն (լուսանկարներ)
Թել Ավիվում մտադիր են երկնային բարձրությամբ երթևեկող մեքենաների ցանց ստեղծել, որի հաջողության դեպքում այս նախատիպը հիմնաքար կդառնա ավելի մեծ առևտրային տարանցիկ համակարգի ստեղծման համար:
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ BBC-ին հղումով, 500 մետր շրջանագիծ ունեցող «օդային» ճանապարհային ցանցը Իսրայելի ավիացիոն տիեզերական արդյունաբերական ոլորտի (IAI) և Կալիֆորնիայում գործող skyTran ընկերության համատեղ աշխատանքն է: Այն կկառուցվի IAI-ի տարածքում` Թել Ավիվում:
Համակարգը կներառի համակարգչով վերահսկվող երկտեղանի «թռչող» մեքենաներ, որոնք կգործարկվեն բարձր երկաթուղային տիրույթում մագնիսական լեվիտացիայի տեխնոլոգիայի շնորհիվ:
Silicon Valley-ում գործող skyTran ընկերության առաքելությունն է` տեղափոխել ուղևորներին ապահով, կանաչ և տնտեսող համակարգով՝ միտված լինելով հեղափոխելու հանրային տրանսպորտային համակարգը:













