Facebook-ի Slingshot հավելվածը հասանելի է դարձել ամբողջ աշխարհում

15:58 • 26.06.14

Վերջերս աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը գործարկել է Slingshot հաղորդագրային հավելվածը, որն այժմ արդեն հասանելի է աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համար։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախքան այս Slingshot-ը հասանելի էր միայն ԱՄՆ-ի տարածքում բնակվող օգտատերերի համար։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նորույթն իր գործառույթներով շատ նման է Snapchat-ին. այն թույլ է տալիս այլ օգտատերերի հետ փոխանակվել լուսանկարներով ու տեսանյութերով։

 

Սակայն ի տարբերություն Snapchat-ի՝ հաղորդագրություն ստացողը չի կարողանա բացել այն, քանի դեռ ի պատասխան մեկ այլ լուսանկար կամ տեսանյութ չի ուղարկել։ Այսպիսով՝ նոր հավելվածը դրդում է օգտատերերին ավելի շատ շփվել միմյանց հետ։
 

Հետաքրքրական է, որ Slingshot-ից օգտվելու համար պարտադիր չէ անձնական էջ ունենալ Facebook-ում։ Slingshot-ում գրանցումը տեղի է ունենում բջջային համարի միջոցով, ինչպես WhatsApp, Viber և myMail-ի դեպքում է։
 

Facebook-ի Slingshot հավելվածը հասանելի է դարձել ամբողջ աշխարհում