Բջջային հեռախոսը կարող է հայտնաբերել թաքնված վարակը

01:14 • 26.06.14

Սմարտֆոնը արտացոլում է այն մանրէները, որոնք ապրում են մարդկանց օրգանիզմում: Տարածված մանրէների մոտ 80%-ը անհատական մանրէաբանական հետք է թողնում, որն էլ արտացոլվում է հեռախոսի էկրանին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Գիտնականների կարծիքով՝ անձնական օգտագործման իրերի միջոցով է հնարավոր դառնում հետևել մանրէներին: Մասնագետների հաշվարկներով՝ մարդիկ իրենց հեռախոսին դիպչում են օրական մոտավորածես 150 անգամ:


Օրեգոնայի համալսարանի աշխատակիցների խոսքով՝ մարդկանց մարմնի և սմարթֆոնների էկրանների մակերևույթին հայտնաբերված օրգանիզմների միջև զուգադիպություն կա:


ԴՆԹ փորձաքննության ժամանակ գիտնականները ընդամենը 51 նմուշում 7000 տարբեր տեսակի բակտերիաներ են հայտնաբերել: Միջին հաշվով՝ բակտերիաների 22%-ը համապատասխանել է հեռախոսների վրայից վերցված մատնահետքերին:


Այդ բակտերիաների թվում են եղել նաև ստաֆիլակոկների ընտանիքից Staphylococcus-ը և Corynebacterium-ը: 
 

Բջջային հեռախոսը կարող է հայտնաբերել թաքնված վարակը