Տիեզերագնացները ֆուտբոլ են խաղացել տիեզերքում, նրանց երկրպագել է ռոբոտը (տեսանյութ)
Ամերիկացի և գերմանացի տիեզերագնացները ֆուտբոլ են խաղացել Միջազգային տիեզերակայանում, հայտնում է Forbes-ը:
Ակցիան անց է կացվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականների հանդիպմանն ընդառաջ: Տիեզերագնացներն ազատ ժամանակ հատվածներ են դիտում առաջնության հեռարձակումներից:
Իրենց ակցիայով ԱՄՆ-ն ներկայացնող Ռեյդ Ուայսմենը, Սթիվ Սուոնսոնը և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Գերսթը ցույց են տվել, թե ինչպես կարելի է գոլ գրանցել անկշռության պայմաններում:
Երկրպագուի դերում հանդես է եկել Robonaut 2-ը:
Գերսթն ասել է նաև, որ ԱՄՆ-ի հաղթանակի դեպքում իր ամերիկացի գործընկերներն իր գլխին ամերիկյան դրոշ կնկարեն, իսկ Գերմանիայի հաղթանակի դեպքում ամերիկացի տիեզերագնացները կսափրեն գլուխները:










