Հնդիկ կանայք ստեղծել են ջինսեր, որոնք թույլ չեն տա բռնաբարել կնոջը (լուսանկար)

13:34 • 27.06.14

23-ամյա Անջալի Սրիվաստավան ու 21-ամյա Դիքշա Պաթակը, փորձելով պայքարել Հնդկաստանում լուրջ խնդիր դարձած բռնաբարության երևույթի դեմ, ստեղծել են «խելացի» ջինսեր, որոնք կանխում են բռնությունը։


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ջինսերը թույլ չեն տալիս բռնաբարել կնոջը, քանի որ ահազանգ են ուղարկում մոտակա ոստիկանական բաժանմունք, որի աշխատողները կարող են որոշել վտանգի մեջ հայտնված կնոջ գտնվելու վայրը։

 

Աղջիկները պատմել են, որ ջինսերում ներդրված է հատուկ սարք, որը սեղմելու դեպքում ահազանգ է ուղարկվում մոտակա ոստիկանական բաժանմունք։ Նշվում է, որ հյուսիսային Վարանասի քաղաքի մոտ 200 ոստիկանական բաժանմունքներ արդեն համալրվել են հատուկ սարքավորումներով, որոնք ստանում են ջինսերից եկող ազդակները։


Եթե ջինսերի փորձարկումները ցանկալի արդյունք տան, ապա իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի դրանք օգտագործվեն երկրով մեկ։ Ջինսերը կարելի է կրել 3 ամիս, ինչից հետո մարտկոցները պետք է փոխել։
 

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հնդկաստանում ամեն 22 րոպեն մեկ բռնաբարություն է տեղի ունենում։

 


They have installed a small electronic device in the jeans which - when pressed - will send a call to the nearest police station. Officers can them locate the woman who had been wearing thanks to a specially installed tracker

Diksha Pathak, 21, and Anjali Srivastava, 23, have designed a line of 'anti-rape' jeans that send a distress signal to local police who then can locate and help the victim

 

Հնդիկ կանայք ստեղծել են ջինսեր, որոնք թույլ չեն տա բռնաբարել կնոջը (լուսանկար)