Aston Martin-ը միանում է վիրտուալ մեքենաների թողարկմանը (տեսանյութ)
Aston Martin ընկերությունը տեսահոլովակ է պատրաստել, որում ներկայացնում է Gran Turismo 6 մրցարշավային խաղի համար ստեղծված վիրտուալ սուպերքարը: Ինչպես գրում է Motor.ru-ն՝ նորույթը, որն ստացել է DP 100 Vision անվանումը, կներկայացվի հունիսի վերջին հանգստյան օրերին կայանալիք արագության փառատոնի ժամանակ՝ բրիտանական Գուդվուդ քաղաքում:
Վիրտուալ սուպերքարի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Տեսահոլովակից դատելով՝ նորույթը կստանա լուսադիոդային լուսարձակներ և հետին լապտերներ, ինչպես նաև՝ թափքի աերոդինամիկ կարբոնային ձևակերպում:
Մեքենան, որն ստեղծվել է բրիտանական ապրանքանիշի դիզայներական ստորաբաժանման ղեկավարության ներքո, ներբեռնելու համար հասանելի կդառնա հուլիսին:
Ավելի վաղ իրենց վիրտուալ սուպերքարերը Gran Turismo 6-ի համար ներկայացրել էին Nissan, BMW, Mercedes-Benz, Mitsubishi, Volkswagen, Lexus, Honda և Red Bull ընկերությունները:










