Բրոկոլին և կաղամբի մյուս տեսակներն օգտակար են ասթմատիկների համար

23:23 • 27.06.14

Ինչպես պարզվել է` շոգեխաշած բրոկոլին օգնում է մաքրել շնչուղիները, կանխարգելում է թոքերի բորբոքման խնդիր ունեցող հիվանդների վիճակի վատթարացումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The New Zeland Herald-ին:


Բրոկոլին կարող է նվազեցնել կամ նույնիսկ՝ հակազդել թոքերի բորբոքմանը: Բացի բրոկոլիից՝ նույն ազդեցությունն ունեն նաև սովորական և բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբն ու չինական կաղամբը:


Գիտնականների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բրոկոլին ազդում է շնչառական ուղիների հյուսվածքների վրա և թեթևացնում ասթմատիկ և ալերգիկ հիվանդների շնչառությունը:
 

Բրոկոլին և կաղամբի մյուս տեսակներն օգտակար են ասթմատիկների համար