Դրական բակտերիաները ավելի լավ են հաղթահարում մաշկի հիվանդությունները, քան դեղահաբերը
Անմիջապես մաշկի վրա կամ խմելու միջոցով օգտագործվող դրական բակտերիաները կարող են մեղմացնել էկզեման, մաշկի ցանը, վարդագույն պզուկները և այլ մաշկային հիվանդություններ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:
Բժիշկ Ուիթնի Բոուվի խոսքով՝ այդ բակտերիաներն ստեղծում են պաշտպանիչ շերտ, որը թեթևացնում է բորբոքումը և պաշտպանում մաշկը վնասակար օրգանիզմներից:
Բակտերիաների հատկությունները շատ կոսմետիկա արտադրողների է հայտնի, և այժմ մի քանի ընկերություն համապատասխան փորձարկումներ են իրականացնում:
Որոշ մարդիկ պարզապես յոգուրտ են քսում դեմքին, և դա, ըստ նրանց հայտարարությունների, օգնում է բարելավել դեմքի մաշկը, իսկ մասնագետները գտնում են, որ արդյունքները հաջող կլինեն պրոբիոտիկ բակտերիաների և հասարակ թերապիայի համատեղմամբ:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ դա դեմքից արդյունավետ կերպով մաքրում է պզուկների հետքերը: Այս պարագայում հատկապես օգտակար են Lactobacillus, Լ. acidophilus և B. bifudum բակտերիաները:










