Նամիբիայում հայտնաբերվել է կաթնասունների անհայտ տեսակ (լուսանկարներ)
Ամերիկացի գիտնականներն աֆրիկյան Նամիբիայում հայտնաբերել են կաթնասունների՝ գիտությանն անհայտ տեսակ, որը պատկանում է սրընչակների ընտանիքին։
Ինչպես նշում է Взгляд-ը, փոքրիկ կենդանին արտաքուստ նման է մկան, սակայն ունի զգալի երկար քիթ, թաթեր ու պոչ։ Սրընչակի նոր տեսակը ստացել է Macroscelides micus անվանումը։

Այն բնակվում է Նամիբ անապատում՝ մորթու երանգի շնորհիվ հիանալիորեն ձուլվելով քարքարոտ տեղանքին ու վրիպելով գիշատիչների աչքից։ Կենդանու միջին քաշը 28 գր է, իսկ մարմնի երկարությունը՝ 19 սմ։ Այն սնվում է միջատներով, որոնց երկար քթի միջոցով փորում, հանում է հողի տակից։

Սակայն գիտնականները կարծում են, որ Macroscelides micus-ը գենետիկորեն ավելի մոտ է խոշոր կաթնասուններին, քան կրծողներին։ Համենայն դեպս՝ այդ է վկայում նրանց ԴՆԹ-ի անալիզը։











